ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 31-ին այցելել է Արմավիրի մարզում գտնվող Ալ-Աբդալյահ Գրուփ ՍՊԸ-ի մեգագյուղատնտեսական համալիր։ Համալիրի 1100 հեկտար տարածքում 2021-2022 թվականներին կտնկվի 350 հազար նուշի ծառ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ներդրումների ծավալը կազմում է 30 մլն դոլար, ներդրողը՝ Քուվեյթից գործարար Խալիֆե Ալ-Ֆադալան է։ Վահան Քերոբյանը շրջել է համալիրի տարածքով, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ «Բուռն կերպով ընթանում են նախապատրաստական աշխատանքները, մեկ ամիս հետո կտնկվի առաջին 55 000 ծառը», – նշել է էկոնոմիկայի նախարարը։