Քաղաքականություն

Ժամանակին ծպտուն չես հանել 4rd.am

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դավաճանի ուսապարկերը պառլամենտը լրիվ դարձրել են նոտարական գրասենյակ – արտահերթ նիստով, 24 ժամվա ռեժիմով հերթական Սահմանադրական օրենքը՝ ընտրական օրենսգիրքն են փոխում։

Եթե ընդդիմադիր համարվող խմբակցությունները չգրավեն ամբիոնը ու չխափանեն այս խեղկատակությունը, ապա ընդհանրապես ո՞ւմ են պետք»։

«ՉԻ». Ինչպես կասեր դասականը՝ եղբայր, հիմա դու իրավապաշտպա՞ն ես, թե՞…:

Ընդդիմադիր խմբակցությունները վաղուց են հայտարարել, որ ցանկացած պարագայում գնալու են ընտրությունների, և Ընտրական օրենսգրքի փոփոխությունները այդ ընտրություններին մասնակցելու խոչընդոտ չեն: Հիմա դու ումից ինչ ես պահանջում:

Պահանջում ես, որ ռեյտինգային համակարգն անպայման մնա, որպեսզի թաղի խուժանը, ադմինիստրատիվ և օլիգարխիկ ռեսուրսը ավելի մեծ ազդեցությո՞ւն ունենան ընտրությունների ելքի վրա: Եթե այդպես է, ավելի պարզ արտահայտվիր, որպեսզի քո իրավապաշտպանության արժեքն ավելի ընկալելի լինի:

Ինչ վերաբերում է 24 ժամվա ռեժիմին: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր էիր, ժամանակին մի գրառում էլ նվիրեիր ԱԺ կանոնակարգ-օրենք գրողներին՝ հորդորելով, որ չի կարելի սահմանադրական օրենքը քննարկել 24 ժամում: Թե՞ այն ժամանակ խնդիր չէիր տեսնում

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version