Քաղաքականություն

Ինչ կլինի, եթե Մարուքյանը Միշիկի փոխարեն համագործակցի ջութակահարի հետ 4rd.am

«Սա անում են նրա համար, որ վաղը Ստեփանակերտն էլ հանձնեն, ոչ մի մարդ դուրս չգա իրենց խմբակցությունից»:

Սա Էդմոն Մարուքյանի գնահատականն է նոր Ընտրական օրենսգրքին, որով վերացվեց ռեյտինգային համակարգը:

«ՉԻ». Բա եթե այդքան վատ փոփոխություններ էին անում, ինչո՞ւ էիք հանգիստ նստել, ելնեիք, ամբիոնը գրավեիք, մի բան անեիք, որ խոչընդոտեիք այդ ազգադավ ծրագիրը:

Դրա փոխարեն զբաղված են պարզ մանիպուլյացիաներով: Ի՞նչ կապ ունի ռեյտինգային համակարգի վերացումը պատգամավորների՝ խմբակցությունը լքելու անքակտելի իրավունքի հետ: Ոչ մի: Ինչպես կարող էին լքել ու լքում էին, այնպես էլ կկարողանան լքել ու կլքեն:

Այս իշխանությունները երեք տարի խաբում էին հասարակությանը և Ընտրական օրենսգիրքը փոխելու ցանկություն չունեին: Մեծ հաշվով՝ հիմա էլ չեն փոխում, վերացնում են միայն վարկանիշային համակարգը: Դա էլ անում են, որովհետև առերեսվեցին չտեսնված քննադատության և գնացին այդ կիսաքայլին: Այնպես որ՝ Մարուքյանը կարող է դրա վրա շեշտը դնել և ոչ թե քննադատել մի փոփոխություն, որն անկախ օրվա քաղաքական իշխանությունից ու նրա ցանկությունից, անշուշտ կնպաստի քաղաքական դաշտի առողջացմանը և կուսակցությունների կայացմանը:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version