Քաղաքականություն

Բարեկամությունը չեն մուրում 4rd.am

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ասել է. «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»:

«ՉԻ». Լավ բան է ասում Լենա Նազարյանը, բայց լրիվ հակառակ կողմից: Պետք է ասեր՝ շանս կա, որ Թուրքիան մեր հետ թշնամություն չանի: Որովհետև հիմա Թուրքիան է որոշում՝ մեր հետ բարեկամությո՞ւն անի, թե՞ թշնամություն: Ներկայիս Հայաստանը որոշելու բան չունի: Հայաստանը հիմա որոշումները ի գիտություն ընդունողի կարգավիճակում է:

Թուրքերի հետ բարեկամություն անելու շանսերից խոսողը չի գնում, օրինակ, պատերազմից առաջ Սևրի պայմանագրի մասին հոխորտում: Այ, այդ ժամանակ գուցե շանս կար, որ նրանց հետ թշնամանք չլիներ: Համ Սևրի պայմանագրի հարց եք բարձրացնում, համ էլ Թուրքիայից բարեկամություն մուրո՞ւմ: Այդպես չի լինում:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version