Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի 1-ին ստացիոնար բաժանմունքը հիմնանորոգվել է
Սիրելի հայրենակիցներ, 2021 թվականի հունվարից ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի 1-ին ստացիոնար բաժանմունքը պացիենտներին բժշկական օգնություն է տրամադրում հիմնանորոգված և նոր գույքով հագեցված բաժանմունքում։
Առողջապահության նախարարության աջակցությամբ կապիտալ վերանորոգվել են բոլոր սանհանգույցները, հիվանդասենյակները, բուժաշխատողների աշխատասենյակները, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգը։
Ընդամենը օրեր անց կսկսի լիարժեքորեն գործել նաև սոցիալ-հոգեբանական ծառայության վերանորոգված և նոր կահույքով հագեցված հատվածը։
Հարգելի այցելուներ, հայցում ենք ձեր ներողամտությունը վերանորոգման աշխատանքներով պայմանավորված ժամանակավոր անհարմարությունների համար։
Պացիենտների արդյունավետ բուժման և բուժաշխատողների բնականոն աշխատանքի համար բավարար պայմանների ապահովումն առաջնային է կենտրոնի համար։