«Ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է գլխավորելու իր կողմից ստեղծվելիք նախընտրական դաշինքի ցուցակը: Երկրորդը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է, իսկ երրորդը նախկին ՀՀԿ-ական, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Ցուցակում կլինեն նաև ներկա և նախկին կարկառուն ԲՀԿ-ականներ, ովքեր կմիանան Քոչարյանի թիմին՝ հայտարարելով, որ դեմ են Ծառուկյանի կողմից իրականացվող երկիմաստ քաղաքականությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: