Հիմա էլ չեն հագեցել 4000 ջահելի արյունով ու նորից արյուն են տենչում
Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.
Երբեմն մտածում եմ, որ այն ինչ եղավ շատ օրինաչափ էր ու այդպես էլ պետք է լիներ: Բայց ափսոս որ երբ աղետը հասնում է, 18-20 տարեկաններն են զոհվում, ոչ թե սրա նմանները, որ տարիներով պատրաստում էին այդ աղետը, բայց հիմա էլ չեն հագեցել 4000 ջահելի արյունով ու նորից արյուն են տենչում: Սրանք չեն կշտանում արյունով, որովհետև այդ արյունը երբեք իրենցը չի լինում, այլ 18 տարեկան երեխայինը, որը բոլորովին ուրիշ երազանքներ ուներ, ոչ թեզոհվելը , ոչ թե բոլորի հետ թշնամանալը: