Քաղաքականություն

Ինքնաշնորհավորանքները Մոզամբիկում 4rd.am

ԷՋԵՐ ՄՈԶԱՄԲԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Մոզամբիկում Գերագույն-գլխավոր վոժդի ընտրություններն ավարտվել էին: Մբունգա-Լոխլավա-Տունգան մազերի միջից հերթով հանում էր ջայլամի փետուրները, ափսոսանքով վերջին անգամ նայում դրանց ու մի կողմ դնում… Իսկ Սպիտակ պլանտատորների երկրից եկած դիտորդները, որոնցից մեկի ականջն էր կապած, մյուսի ձեռքը և այլն, շնորհակալություն էին հայտնում Սերժիկի-Կուանակիկիին, որ վոժդի ընտրությունների ժամանակ իրենցից ոչ մեկին ամբողջովին չեն կերել: «Եղել են ընդամենը առանձին փորձեր»,- ասում էին նրանք ու շտապում որքան կարելի է շուտ հեռանալ Մոզամբիկից: 

Իսկ Մոզամբիկում ռիտուալը շարունակվում էր: Դա տեղի էր ունենում այսպես. Մեծ վոժդ Սերժիկի-Կուանակիկին, պատգարակի վրա նստած, խոտի չորացրած ցողունով քիթն ինչ-որ անհասկանալի սպիտակ փոշի էր քաշում, աչքերը կկոցում ու գոռում «Առա՛ջ, Մոզամբիկ», իսկ Գերագույն-գլխավոր վոժդի յոթ թեկնածուները հերթով մոտենում էին նրան: Ըստ ծիսակարգի, առաջինը մոտեցավ ՄՅԴ վոժդ Դրօ-Դրօ-Վահանան, ճակատը երեք անգամ խփեց գետնին ու գոռաց. «Օ~, Մոզամբ ժողովուրդ, ես պարտվե՛լ եմ: Կուանակիկի-վո՛ժդ»: Հետո իր ցեղի ռազմիկներից մեկից վերցրեց նիզակը, սկսեց դրա պոչով հարվածել ինքն իրեն ու ձախ ոտքի վրա ցատկոտելով` պարել ծիսական այն պարը, որը սովորաբար պարում են անտիլոպի հաջող որսից հետո: Հետո մոտեցավ «Ադաթաց Մոզամբիկի» վոժդը և նույնությամբ կրկնեց ամեն ինչ` միայն մի տարբերությամբ. սկսեց պարել այն պարը, որը սովորաբար պարում են հաջող որսից հետո` եթե այնքան էլ գոհ չեն իրենց փայից: 

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version