Սոցցանցեր

Մի բան էլ ձեզ պատմեմ Հիմնադրամից 52 միլիարդ դրամ լափած նիկոլի մասին. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքում գրել է․

«Լավ մի բան էլ ձեզ պատմեմ Հիմնադրամից 52 միլիարդ դրամ լափած նիկոլի մասին։
Պատերազմի օրերին, երբ դեռ չկար որևէ որոշում հիմնադրամի գումարները կառավարությանը փոխանցելու մասին, կառավարությունից սկսեցին զանգել հիմնադրամ և պահանջել անհեթեթ գներով մեկ անձից գնումներ կատարել։ Ընդ որում պահանջում էին ոչ միայն անհեթեթ գներով գնումներ կատարել, այլ նաև անհեթեթ ապրանքներ գնել։
Դե հիմնադրամում էլ, իհարկե, մնացել են ազգանվեր մարդիկ, որոնք դեմ կանգնեցին այս գնումների իրականացմանը։ Արդյունքում նիկոլը որոշեց գումարը վերցնել հիմնադրամից և գնումներն անել այլ եղանակով։
նիկոլ, հիշում ես չէ՞, մինչև վերջին կոպեկ հետ ես տալու…
Հ.Գ. մի փորձեք հերքել ինձ, քանզի դա միայն վատացնելու է ձեր վիճակը։ Շուտով բոլոր ներգրավված անձինք պատասխան են տալու։ Մի ներառեք ձեզ այդ ցանկում»:

Արա Վարդանյանը նախկինում եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version