Որ գրում եք. «թուրքին ու ադրբեջանցուն սատարողը իմ թշնամին է», ու՞մ նկատի ունեք, Ռուսաստանի՞ն
Արման Մինասյանը ֆեյսբուքում գրել է․
Էդ որ ֆլեշմոբ եք անում ու գրում եք. «թուրքին ու ադրբեջանցուն սատարողը իմ թշնամին է», ու՞մ նկատի ունեք։
1. Ռուսաստանին, որ զինում է թև‘ Թուրքիային, թև‘ Ադրբեջանին
2. ԱՄՆ-ին, որ Թուրքիայի հետ նույն ռազմական դաշինքի մեջ է ու պարբերաբար անհատույց ֆինանսական միջոցներ է տալիս Ադրբեջանին
3. Մեծ Բրիտանիային, որ հսկայական ներդրումներ է անում Թուրքիայում ու Ադրբեջանում
4. Գերմանիային, որտեղ մեծ թուրքական համայնք կա
5. Ամբողջ աշխարհին, որովհետև աշխարհի երկրների մեծ մասը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ ունի
Հ.գ Մեր թշնամին մեր տգիտությունն է ու տարրական ճշմարտություններ ընդունելու անկարողությունը, իսկ սրան սատարում են վերջին 23 տարիների ՀՀ իշխանությունները։