Ես հայ եմ: Թուրքն իմ թշնամին է: Սիրում եմ սիբիրյան սիլյոդկա, ծխում եմ սովետական թութուն, խմում եմ ռուսական արաղ
Հայկ Աբելյանը ֆեյսբուքում գրել է․
Ես հայ եմ:Ինձ անվանում են Նու Պագաձի: Թուրքն իմ թշնամին է:Ես հայ եմ: Ապրում եմ Մոսկվայում: Սիրում եմ սիբիրյան սիլյոդկա, ծխում եմ սովետական թութուն, խմում եմ ռուսական արաղ: Ուտում եմ ուկրաինական սալ, բելառուսական կարտոշկա, ուզբեկական փլավ: Քշում եմ Նիվա, ջեբերս էլ կլոր թիվ ա: Բռնում եմ կորեական սամսունգ: Հանգստանում էի Անթալիայում, մինչև ինձ հուշեցին, որ թուրքն իմ թշնամին է, իսկ դրանից հետո սկսեցի հանգստանալ Սոչիում: Բանակից գժականով ազատվել եմ: Բարեկամներս Ամերիկայում են: Երևանում չեմ ապրում, որովհետև ազգը կործանվում ա: Տղեքը սկսել են ականջօղ դնել, պարսիկներն ու հնդիկներն էլ լցվել են մայրաքաղաքս: Աշխատում եմ ղազախ պռառաբիս մոտ: Ամեն օր գործից տուն գալուց մի ցելոֆան մեխ ու ցեմենտ եմ տանում, դաչաս ռեմոնտ անելու համար: Թուրքն իմ թշնամին է, Ռուսաստանն իմ օջախն է, Մոսկվան իմ ընտանիքը: Եթե կա մի թուրք, որ գրածս կարդում ա, էս սիլյոդկեն կկոխեմ փորը: