Արա ջան, ինչքա՞ն ես դնելու վերջին շանսի վրա 4rd.am
«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով մեզ տրվելու է ևս մեկ՝ այս անգամ վերջին հնարավորությունը»։
«ՉԻ». Իսկ կարո՞ղ է մանրամասնես, թե կոնկրետ ով է հուշել: Ինչո՞ւ ենք հետաքրքրվում. մի պարզ պատճառով՝ մինչև հիմա «հուշարարներդ» քաշել են քեզ:
Այս տրամաբանությամբ է առաջնորդվել, որ տանուլ է տվել հիմնադրամի փողերը: Երազ է տեսել, վազել է խաղադրույք կատարելու, սուրճի բաժակը նայել են, ինչ-որ բան տեսել, իրեն թվացել է, թե կորցրածը հետ բերելու ևս մեկ՝ վերջին շանսն ունի, և այդպես շարունակ: