Արտաքին աշխարհ
Թուրքիայում ջրհեղեղից բացի սպասվում է նաև տոռնադո
Թուրքիայի Ալանիա հանգստավայրի իշխանությունները քաղաքի բնակիչներին զգուշացրել են վատ եղանակի, առատ տեղումների և ջրհեղեղների վտանգի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օդերևութաբանները տեղեկացրել են, որ սպասվում են հորդառատ անձրևներ։ «Քաղաքացիներին խնդրում ենք լինել զգոն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տեղումների հետևանքով հնարավոր են հեղեղումներ, տորնադո, կարկուտ, ուժեղ քամի, մերկասառույց»,- հայտնել են քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա և Ադիյաման նահանգներում չորեքշաբթի օրը տեղատարափ անձրևի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: