Արտաքին աշխարհ
Արցախում ականի վրա պայթելու հետևանքով 20 ադրբեջանցի է զոհվել, 85-ը՝ վիրավորվել
Արցախի գրավյալ տարածքներում պատերազմից հետո ականի վրա պայթելու հետևանքով 20 ադրբեջանցի է զոհվել, 85-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
«Նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի 14 քաղաքացիական անձ ու 6 զինծառայող է զոհվել ականի վրա պայթելու հետևանքով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։ Միաժամանակ, տարբեր աստիճանի վնասվածներ է ստացել 16 քաղաքացիական անձ, 69 զինծառայող և Ականազերծման ազգային գործակալության աշխատակից։ Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել ու տարբեր անցակետեր տեղադրել՝ բնակիչների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ թույլ չտալու համար։
Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվում տարբեր մարդկանց ձերբակալման մասին, որոնք փորձում են գնալ Արցախի գրավյալ տարածքներ։ Արցախի գրավյալ տարածքներ մուտքի արգելքն ադրբեջանական իշխանությունները բացատրում են անվտանգության նկատառումներով, քանի որ տարածքներն ականազերծված չեն, սակայն գլխավոր պատճառներից մեկն իրականացվող թալանն է, որը նոյեմբերի 10-ից ակտիվորեն սկսվել ու հիմա էլ շարունակվում է։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: