Հայտնի ֆլեշմոբի հատկապես այս տողերն են ուշագրավ. «Թուրքին ու ադրբեջանցուն սատարողն իմ թշնամին է»:
«ՉԻ». Փաստորեն, բավարար չէ, որ 80 միլիոն թուրքի ու 10 միլիոն ադրբեջանցու թշնամի են հայտարարել, խրոխտ հայրենասերներին այդ թիվը մի տեսակ քիչ է թվացել: 90 միլիոնն առանձնապես ազդեցիկ չէ, ավելի լուրջ թվերի մասին է պետք աղմկել:
Պակիստանը սատարում է թուրքին ու ադրբեջանցուն: Այսպիսով՝ մի 200 միլիոն թշնամի էլ ավելացավ: Նրանց սատարում են Միջին Ասիայի պետությունները՝ պլյուս 60 միլիոն: Տեսնես ֆլեշ-մոբի կազմակերպիչները հասկանո՞ւմ են, թե քարոզչական ինչ զենք են անվճար տրամադրում իրենց իսկ հռչակած թշնամիներին: Հասկանո՞ւմ են, որ թուրքերը անպայման օգտագործելու են այս «նվերը» և վերոհիշյալ երկրներում Հայաստանից ու հայերից թշնամիների կերպարներ են կերտելու:
Եվ վերջապես, այս հայրենասերները բացի իրենց լրատվամիջոցներից միջազգային լրահոս երբևէ կարդո՞ւմ են, տեղյա՞կ են, որ ներկայումս Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստրատեգիական համագործակցություն է հաստատվել: Իսկ ինչ է նշանակում ստրատեգիական համագործակցություն, եթե ոչ՝ սատարում: Ռուսաստանի ղեկավարությունն է՞լ է ձեր թշնամին:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։