Գործ ունենք այս իշխանության հերթական քարոզչական կեղծիքի հետ․ Լևոն Զուրաբյան – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Գործ ունենք այս իշխանության հերթական քարոզչական կեղծիքի հետ․ Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյանը գրել է․

Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ Ալիեւի ճնշման տակ նեղ վիճակի մեջ ընկնելով, հիմա էլ որոշել է ակտիվացնել բռնի տեղահանված արցախահայության խնդիրը։ Ինչպես միշտ դա արվում է չափազանց ուշացած։ Բան այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության մեջ կա տեղահանվածների եւ փախստականների վերադարձի հետ կապված 7֊րդ կետը, որն ասում է. «Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ եւ նրան հարող տարածքներ փախստականների գործերով ՄԱԿ֊ի Գերագույն հանձնակատարի Վարչության վերահսկողության ներքո»։ Եւ ահա Հայաստանի իշխանությունները երկուսուկես տարի ուշացումով «հիշել» են, որ այդ կետը կատարված է միակողմանիորեն՝ միայն ադրբեջանցիների համար, մինչդեռ ոչ մի տեղահանված արցախահայ մինչ այսօր հայրենիք չի վերադարձել։

Հարց է ծագում. ինչո՞ւ այսքան ժամանակ այդ խնդիրը չէր բարձրացվում, եւ ինչո՞ւ հանկարծ հարցը հայտնվեց Հայաստանի իշխանությունների եւ պետական քարոզչության ուշադրության կենտրոնում։ Առաջին հարցի պատասխանը դժվար չէ գտնել։ Դասական փաշինյանական ապաշնորհությունը եւ Ալիեւին «ավելորդ» հարցերով չգրգռելու ցանկությունը լիովին բավարարում են որպես բացատրություն։ Բայց արի ու տես, որ Փաշինյանի անմեղսունակությամբ ոգեւորված Ալիեւը վերջերս սկսել է խոսել արդեն Հայաստանի տարածք ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին եւ չկատարելու դեպքում արդեն սպառնում է ուժի կիրառմամբ։ Այս զարգացումը թարմացրել է Նիկոլ Փաշինյանի հիշողությունը, եւ, խնդիրը երկուսուկես տարի շարունակ մոռացության մատնելուց հետո, Հայաստանի պետական քարոզչությունը սկսել է հարցեր տալ նոյեմբերի 9֊ի հայտարարության 7֊րդ կետի վերաբերյալ։ Քարոզչական այս նոր արշավի հեղինակներին թվում է, թե հարցը բարձրացնելով, նրանք անհարմար վիճակի մեջ են դնում եռակողմ հայտարարությունը ստորագրած, բայց այդ դրույթը չկատարած Ադրբեջանին եւ Ռուսաստանին։ Նրանք, սակայն, չեն հասկանում, որ ավելի անհարմար վիճակում են հայտնվում Հայաստանի իշխանությունները, որոնք, ինչպես պարզվում է, այս ամբողջ ժամանակաշրջանում իրենց նորից պահել են որպես մեխի գլուխ։ Իրականում, սակայն, շատ լավ էլ հասկանում են, եւ, հենց տիպիկ փաշինյանական ձեւով, հարցը բարձրացնելիս, այն այնպես են փաթեթավորում, որ Նիկոլ Փաշինյանի այս խայտառակ ձախողման պատասխանատվությունը, ինչպես միշտ, դնեն նախորդ ղեկավարների վրա։

Եւ ահա մարտի 20-ին Պետրոս Ղազարյանի Հ1֊յան ստուդիայում հայտնվում է ազգագրագետ Հրանուշ Խարատյանը, որը, հղում կատարելով Արցախից բռնի տեղահանվածների վերջերս հրապարակված հայտարարության վրա, բարձրացնում է 7-րդ կետի կատարման հարցը։ Բնականաբար, նախատինքի ոչ մի խոսք չի հնչում հայտարարությունը ստորագրած, բայց կատարման համար ոչինչ չարած Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Բնականաբար, այս ամենի համար մեղավոր են նախկին իշխանությունները։ Ահավասիկ ուղիղ մեջբերումներ Հրանուշ Խարատյանի խոսքից.

«Հայաստանի որեւէ իշխանություն չուզեց, կամ չկարողացավ, կամ հատուկ նպատակով…չուզեցին փախստականության խնդիրը հատուկ օրակարգ բերել որեւէ ձեւով…32 տարի Արցախի հարցի շուրջ բոլոր բանակցություններում միշտ եղել է Ադրբեջանի ներքին տեղահանվածների ներկայացուցիչ, Ադրբեջանի փախստականների ներկայացուցիչ, որովհետեւ իրենց ճակատագրի խնդիրն է եւ այդ մարդիկ … կողքի դիտորդ չեն, մասնակից են բանակցությունների։ Հայաստանի որեւէ փախստականի խնդիր Հայաստանից դուրս որեւէ կառույցում երբեւէ քննարկվե՞լ է՝ 32 տարի է, ես կարծում եմ մենք ուղղակի հանցագործ ենք էս մարդկանց առաջ»։

Հոյակապ է, իհարկե, որ Հրանուշ Խարատյանը պաշտպանում է հայ փախստականներին եւ տեղահանված անձանց 1991 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունների կողմից նրանց հանդեպ վարվող «հանցավոր» քաղաքականությունից։ Միակ խնդիրը սակայն այն է, որ ասվածն ամբողջությամբ սուտ է։

1. Հայաստանի իշխանությունները անկախություն հռչակելուց ի վեր բոլոր բանակցություններում մշտապես հետապնդել են բոլոր հայ փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի խնդիրը, հակամարտության կարգավորման բոլոր նախագծերի մեջ մտցնելով համապատսխան դրույթներ։ Մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման 1997 թվականի փուլային տարբերակի 5-րդ կետը անդրադառնում էր բոլոր փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի հարցին, այդ թվում նրանց, «ովքեր տեղահանված են եղել 1987 թվականից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միչեւ հակամարտության եւ լարվածության արդյունքում»։ 11֊րդ կետով անդրադարձ կար հատուկ Շահումյանի խնդրի լուծմանը։ Համաձայնագրի կատարման դեպքում նախատեսված չէր որեւ ադրբեջանցու վերադարձ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածք, ինչպես նաեւ Լաչինի շրջան, իսկ հետագայում Արցախի վերահսկողության ներքո գտնվող Շուշի եւ Լաչին քաղաքները՝ ադրբեջանցիների վերադարձի հարցը կարող էր լուծվել միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշտման եւ Շահումյանի շրջան հայերի զուգահեռ վերադարձի արդունքում։ Ի դեպ, նորից հիշեցնեմ, որ Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն էր տվել կարգավորման այս տարբերակին։

2. Բանակցություններում երբեք «Ադրբեջանի ներքին տեղահանվածների ներկայացուցիչ» կամ «Ադրբեջանի փախստականների ներկայացուցիչ» չի եղել։ Քանի որ ԵԱՀԿ֊ի արտգործնախարարների1992 թվականի Հելսինկյան հանդիպման բանաձեւը սահմանում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի Մինսկի խմբի երկրների կոնֆերանսում, որին կհրավիրվեն նաեւ «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ եւ այլ ներկայացուցիչներ», որոշ քննարկումներ տեղի էին ունեցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ընտրյալ իշխանությունների հետ, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, Շուշի քաղաքի նախկին քաղաքապետ Բայրամովի հետ։ 1994 թվականին ԵԱՀԿ֊ի Բուդապեշտյան գագթաժողովն ընդունեց բանաձեւ, որը վերջնականապես հակամարտության եւ բանակցությունների լիիրավ եւ իրավահավասար կողմ ճանաչեց Հայաստանին, Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին, ինչից հետո հակամարտության կարգավորման որեւէ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի որեւէ ներկայացուցիչ երբեւէ չի մասնակցել։

Հետեւաբար, գործ ունենք այս իշխանության հերթական քարոզչական կեղծիքի հետ։ Փաշինյանի հանցավոր ձախողումների համար պատասխանատվությունը այլոց վրա դնելու եւ պատմական փաստերը կեղծելու իշխանական պրոպագանդայի այս ամոթալի պահվածքը դատապարտված է։ Պարտք եմ համարում այս ամենը հասցնել մեր հանրությանը։ Որքան շուտ հասկանանք, որ այսօր Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնց միակ գործը սեփական աղետաբեր սխալների համար պատասխանատվությունից խուսափելն է եւ այլոց վրա բարդելը, այնքան ավելի շուտ կկարողանանք երկիրը դնել ճիշտ ճանապարհի վրա։

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները