Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Դրաստամատ Կանայանի գերեզման. (1994 թվական)

Լուսանկարում` Լյուդմիլա Տեր-Պետրոսյան, արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյան, Գայանե Կանայան (Դրաստամատ Կանայանի կինը), Լևոն Տեր-Պետրոսյան, Մարտիկ Կանայան (որդին)` տիկնոջ հետ և Օլգա Կանայան-Բրուտյան (դուստրը):

1994 թվականին ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Բոստոնում այցելում է զորավար Դրաստամատ Կանայանի (Դրո) գերեզման:

1994 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական և պաշտոնական այցով այցելեց ԱՄՆ: Սա հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության միակ պետական և պաշտոնական այցն է առայսօր: Հետագա բոլոր այցերը աշխատանքային էին:

Նշենք, որ այցը բացառիկ էր մի քանի առումով։ Նախ, այն կրում էր պաշտոնական-աշխատանքային բնույթ։ Պահպանված էին արարողակարգի բոլոր առանձնահատկությունները, իսկ Հայաստանի պատվիրակությունը (պատմության մեջ առաջին ու դեռևս վերջին անգամ) հանգրվանել էր «Բլեյեր Հաուս»-ում, որն ԱՄՆ նախագահների հատուկ հյուրերի կեցավայրն է։

Newsline.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version