Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմում հայկական կողմի տարածքային կորուստներին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը վերջնականապես կորսվա՞ծ է համարում Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, նա ասել է.
«Բոլոր տարածքների մասին վստահ չեմ ասի, բայց, կարծում եմ, ամեն ինչ կորած չէ: Կարծում եմ՝ հնարավորություն կա, համենայնդեպս բանակցային գործընթացում, քննարկելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքների հետբերման հարցը: Թե ինչ կարգավիճակով և ինչպես, դա շատ բարդ հարց է, բայց ես կարծում եմ, որ այստեղ որոշակի հնարավոր հեռանկարներ կան»:
«ՉԻ». Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակությանը կրկին անգամ մոլորեցնելու և ի վերջո նորից մեծ ողբերգության մղելու փորձ: Առանց պատերազմի Ադրբեջանը ոչինչ էլ չի վերադարձնելու:
23 տարի առաջ հասարակությանը խաբեցին, թե կարող են պահել 7 շրջանները, մեծ-մեծ խոստացան, թե 100 տարի էլ կարող են զարգանալ շրջափակման պայմաններում: Թե ինչ հետևանքների հանգեցրեց ժողովրդին խաբելը, տեսանք անցած տարի:
Հիմա էլ տարածում են, թե Քոչարյանի իշխանության գալու դեպքում Ադրբեջանը վերադարձնելու է Շուշին ու Հադրութը: Ալիևն ու Էրդողանը տեսնելու են Քոչարյանի միմիկաները, վախենալու են և գլխակորույս փախչելու են այդ տարածքներից:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։