Տպավորություն կա, թե այս ամենն արվեց Ռոբին հետ բերելու համար
Կարինե Հարությունյանը ֆեյսբուքում գրել է․
Տպավորություն կա, թե այս ամենն արվեց Ռոբին հետ բերելու համար: Այսինքն՝ մի թուլամորթ ու անողնաշար հիստերիկ էր պետք, որն իր տգիտությանն ու փառասիրությանը զոհ տար երկիրը, որպեսզի Ռոբի նման հանցագործը նրա կողքին ուժի եւ հավասարակշռվածության մարմնացում երեւար:
Չի բացառվում, որ նրանք նույնիսկ համագործակցում են: Համենայնդեպս, մինչեւ հիմա տեղի ունեցածը դրա մասին է հուշում: Նիկոլին ձեռնտու է Ռոբերտի նման հակառակորդը, Ռոբերտին ձեռնտու է Նիկոլի նմանին որպես հակառակորդ ցուցադրելը: Եւ երկուսին էլ ձեռնտու է, որ երրորդ ուժը, որը շատերը պատկերացնում են ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, չհայտնվի ասպարեզում եւ ժողովրդի կողմից չճանաչվի որպես իրական այլընտրանք: