Եթե Քոչարյանն անկեղծ պատասխաներ Պոզների բլից հարցերին:
Վ.Պ. – Ո՞րն եք համարում ձեր ձեռքբերումը:
Ռ.Ք. – Կարծում եմ, որ մի քանի միլիարդ դոլարը մեծ ձեռքբերում է:
Վ.Պ. – Ի՞նչն եք ամենից թանկ գնահատում:
Ռ.Ք. – Իշխանությունը:
Վ.Պ. – Եթե ոսկե ձկնիկ բռնեիք և այն Ձեզ երեք ցանկության հնարավորություն տար, որո՞նք կլինեին այդ ցանկությունները:
Ռ.Ք. – Նենց մի հատ կբամփեի, որ հաշվելը մոռանար:
Վ.Պ. – Ի՞նչ թերություն եք մարդկանց հեշտությամբ ներում:
Ռ.Ք. – Չեմ ներում, և վերջ:
Վ.Պ. – Ի՞նչ թերություն երբեք չեք ների:
Ռ.Ք. – Քանի՞ անգամից եք հասկանում:
Վ.Պ. – Սատանան Ձեզ անմահություն է առաջարկում, այն էլ՝ առանց որևէ պայմանի, համաձայնո՞ւմ եք:
Ռ.Ք. – Առաջարկել է, բայց առաջարկը շատ երկիմաստ էր: Դեռ մտածում եմ:
Վ.Պ. – Ձեր գլխավոր ուժը:
Ռ.Ք. – Պուտինը:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։