– Պրն Քոչարյան, Պոզների հետ Ձեր հարցազրույցը․․․
– Ի՞նչ 200 հազար դոլար։ Ստոր հույհույանքներ են։
– Երևի ուզում էիք ասել՝ հերյուրանքներ։
– Հա, էլի, դրանից։ Ես 200 հազար դոլարը ծախսելու ավելի լավ ձև գիտեմ, դա 40 հազար հատ պիցցա յա, կամ էլ 39950 հատ՝ պլյուս Վազգեն Մանուկյանի 3 հատ ելույթ։
– Լավ, քանի որ անցանք ներքաղաքական խնդիրներին՝ չէի՞ք ասի, թե ինչու եք ուզում վերադառնալ իշխանության։
– Ես մեծ փորձ ունեմ։ Մի անգամ Ղարաբաղն եմ դուրս բերել ծանր վիճակից, մի անգամ՝ Հայաստանը։
– Դե, դատելով արդյունքներից՝ լավ կլիներ մի անգամ էլ Ադրբեջանը դուրս բերեիք․․․ Լավ, իսկ ո՞ր ուժերի հետ եք մասնակցելու ընտրություններին։
– Դեռ չեմ որոշել։ Վանեցյանը՝ եսի՞մ, մի անգամ արդեն Արթուրիկ անունով հաճախորդ ունեցել եմ, էն դաշնակներն էլ շատ թանկաշուկա են․․․ Տեսնում ե՞ք՝ ինչ գրական հայերեն եմ խոսում։
– Իսկ լուրջ մրցակցությունից չե՞ք վախենում։ Օրինակ՝ Կոնգրեսը․․․
– Հազար անգամ ասել եմ՝ «Կոնգրեսը» իմը չի, տղայինս ա, աշխատավարձից կոպեկ-կոպեկ հավաքել ա, 6 միլիոն դոլարով առել։
– Չէ, հյուրանոցի մասին չէի հարցնում, այլ կուսակցության։
– Ո՞նց, Կոնգրեսը կարող ա մասնակցի՞․․․
– Հանգստացեք, պրն Քոչարյան, ինչո՞ւ սփրթնեցիք, ջուր խմեք։
– Չէ, չէ, ուղղակի մի քիչ նյարդացա։ Բայց հաստա՞տ կարող ա մասնակցի․․․
– Պրն Քոչարյան, մարտի 1-ի գործից պրծաք, բայց ոնց որ թե կարող են նոր մեղադրանքներ ներկայացվել։
– Ի՞նչ մեղադրանքներ։ Հոկտեմբերի 27-ը՞:
– Չէ։
– «Պապլավոկի» գո՞րծը։
– Չէ։
– 4 միլիարդ դոլար թալանե՞լը։
– Չէ։
– Ընտրություններ կեղծե՞լը։
– Չէ։
– Պետական գույքն օտարե՞լը։
– Չէ։
– Բա ուրիշ ի՞նչը…
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։