Առողջություն

Երևանի ԲԿ-ներից մեկում 72-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

Երևանում` Քովիդ-19-ը սպասարկող բժշկական կենտոններից մեկում, գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 
 Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:
 Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը՝ հանգամանքները պարզելու համար:

Ամենաընթերցվածները

Exit mobile version