«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն արդեն սկսել է նախընտրական նախապատրաստությունները:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ապրիլի 1-ից վերաբացվել են կուսակցության մարզային նախընտրական շտաբները: Դրանք դեռևս չեն գործում որպես նախընտրական շտաբներ, քանի որ ընտրություններ պաշտոնապես հայտարարված չեն, սակայն, ըստ էության, իրականացնում են ընտրողների հետ աշխատանքի գործառույթ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: