Էն` որ Մարտի 1–ի գլխավոր հանցագործին արդարացրին գլխավոր պատուհասի «ճգնաժամից հանած» ՍԴ–ն ու «բարեփոխած» դատարանը, իհարկե` զարհուրելի փաստ է։Բայց թարգեք, հա՞, Քոչարյանի վերադարձի մասին անհեթեթությունը շրջանառել։Էս էն նույն Քոչարյանն է, որը միլիոններ ծախսեց, բայց ի պաշտպանություն իրեն` էդպես էլ հինգ հարյուրից ավելի մարդ չհավաքվեց։Ժողովուրդը գուցեեւ շփոթված է, մոլորված է, հուսահատված է, բայց խելքը չի թռցրել, որ իր դահճին ընտրի։