«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս այնտեղ կմնա երեք շաբաթ:
Պարզվում է՝ Հայրապետյանը ոչ միայն հարազատ խմբակցությունից ու թիմից թաքուն է պահել իր՝ ԱՄՆ մեկնելը, այլև իր թիմակիցները տեղյակ չեն, թե երբ է պատրաստվում Հայրապետյանը Հայաստան վերադառնալ: Նկատենք, որ հանձնաժողովի նախագահը ԱՄՆ է մեկնել այն ժամանակահատվածում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաներին` նախարարից-մարզպետ, արձակուրդ է ուղարկում առաջիկա քարոզարշավին պատրաստվելու, ձայներ հավաքելու համար:
Իսկ Հայրապետյանը, փաստորեն, այս պատասխանատու ժամանակահատվածում թիմին մենակ է թողել, որոշել ԱՄՆ մեկնել ու ժամանակ անցկացնել»: