Ես չգիտեմ` ինչի են էդ կանանց տարել ոստիկանական բաժանմունք, բայց կեսը նայում եք, կեսը` չէ։ Ես տանելը չեմ տեսել, բայց մինչեւ տանելը լավ եմ տեսել։ Էդ կանայք զբաղված էին միմիայն սադրանքով ու ամեն գնով ոստիկաններին հունից հանելով։ Իսկ նրանք հանգիստ կանգնած էին։2008–ին մե՛նք մեզ այդպես պահեինք, հիմա բոլորիս վրա մի քանի մետր խոտ դուրս եկած կլիներ։Ճիշտ են արել, որ տարել են, թե սխալ են արել` ինչքան ուզում եք քննարկեք, բայց մեզ հետ չհամեմատեք։Մեր ժամանակ մե՛նք էինք հանգիստ կանգնած, ոստիկաննե՛րն էին մեզ վրա հարձակվում, սադրում ու քարշ տալիս բաժանմունքներ։Հիմա դրա հակառակն է։Եթե Նիկոլը պատուհաս է, էդ չի նշանակում, որ նրա դեմ պայքարող «փրկիչները» սրբեր են։Մի՛ համեմատեք։