Առողջություն

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը շարունակում է զարգանալ (Տեսանյութ)

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը գրել է․

Տասնամյակներ շարունակ նախկին Նարկոլոգիական հանրապետական կենտրոնն օգնություն է տրամադրել գերազանցապես ալկոհոլից և թմրամիջոցներից կախվածություններ ունեցող անձանց։ Բուժման արդյունավետությունն էլ, մեղմ ասած, երբեք գոհացուցիչ չի եղել՝ պայմանավորված տարբեր պատճառներով։

Առողջապահության նախարարության աջակցությամբ դեռևս 2019 թվականից մեր կենտրոնում մեկնարկած բարեփոխումներն, ի թիվս այլ՝ շատ կարևոր նպատակների, նպատակ ունեին նաև կենտրոնն այնպես վերափոխել, որ հնարավոր լինի արդյունավետ համալիր («կոմպլեքս») օգնություն տրամադրել նաև այլ հոգեկան ու վարքային խանգարումներ, ինչպես նաև այլ կախվածություններ ունեցող անձանց, այդ թվում՝ ազարտային խաղերի նկատմամբ հիվանդագին հակում ունեցող անձանց և նիկոտինային կախվածություն ունեցող անձանց։

Այդ կարևոր նպատակների իրագործմանն էին միտված 2020 թվականին որակյալ մասնագետներով սոցիալ-հոգեբանական ծառայության, ապա նաև 2021 թվականին արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայության ներդրումը, ինչպես նաև նոր և որակյալ կադրերով համալրման շարունակական գործընթացը…

Ինչևէ, Կախվածությունների բուժման ազգային կենտրոն -ի պրոֆեսիոնալ թիմը դեռ շարունակելու է զարգանալ ու զարգանալ և քրտնաջանորեն աշխատել՝ ի նպաստ մեր քաղաքացիների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման։

Ամենաընթերցվածները

Exit mobile version