Թաթուլ Հակոբյանը գրել է․
Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին տեղի ունեցավ Հայաստանի անկախության հիմնարկեքը, Արցախյան պատերազմում Հայկական բանակի հաղթանակը, դե ֆակտո Հայաստանի ընդարձակումը 30 հազարից 42 հազար քառակուսի կիլոմետր:
Պատմական այս նվաճումներից ընդամենը տարիներ անց նա հեռացվեց իշխանությունից ռազմաքաղաքական հեղաշրջման արդյունքում:
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցը չլուծելու արկածախնդիր քաղաքականանության հետևանքով տեղի ունեցավ ՄԵԾ ԱՂԵՏԸ, Հայաստանը 42 հազար քառակուսի կիլոմետրից դե ֆակտո 33 հազար դարձավ, Հայաստանի անկախությունը խարխլվեց:
Պատմական այս ողբերգությունից տարիներ անց Հայաստանում իշխանության է մեր պարտության թիվ 1 պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, իսկ ինստիտուցիոնալ ընդդիմությունը կազմում են պարտության թիվ 2 պատասխանատու Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը և թիվ 3-ը՝ Սերժ Սարգսյանն ու թիմը:
Սա նույնպես ողբերգություն է ու աղետ: