Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Այս գիշեր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։ Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Իրավապահները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա Արմեն Պողոսյանն է։ Ըստ տեղեկությունների՝ նա հրազենային վնասվածքներ է ստացել Աբովյան քաղաքում գտնվող «Ֆեմիլի Ֆուդ» հացատնից ոչ հեռու:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։
Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: