Եթե ձեզ թվում է, որ Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժը շատ են տարբերվում Ծառուկյանից, ուրեմն դուք այդպես էլ չեք հասկացել, թե Հայաստանը քսան տարի շարունակ ում ձեռքին է եղել։Մոռացել եք, թե ինչպես էր Սերժի քավորությամբ հանրապետականի կիսագողական ակտիվը 2017 թվականի Ապրիլի 2-ին, այո’-այո’, ապրլիյան քառօրյա պատերազմի հիշատակման օրը, համատարած ընտրակաշառքով անցկացրածընտրությունների պատվին հրավառություն անում ամբողջ հանրապետության տարածքով…
Թե բա հայրենիք ենք կորցրել, ո՞նց եք կարողանում ապրել….եւ այս տեսակ կեղծ բարբաջանքներով հինգ ամիս է թատրոն են խաղում Երեւանի փողոցներում, եւ զարմանալին այն է, որ շատերը դեռեւս զարմանում են քսանամյա խայտառակ անցյալի ապրելակերպից ու մտածողությունից։ Նրանք հանուն իրենց միլիարդների մի քանի Արցախ էլ կզոհաբերն, միայն թե կարողանան մնալ ջրի երեսին։