Սոցցանցեր

Ստալինը 300.000 հայ զոհեց հանուն ոչնչի

Գայանե Ղազարյանը ֆեյսբուքում գրել է.

Երկրորդ համաշխարհային պատերազմին մարդահամարի տվյալներով 1,3 մլն բնակչությամբ Խորհրդային Հայաստանը տվեց մոտ 300.000 մասնակից և 200.000 զոհ ու անհետ կորած: Ընդհանուր մոտ 500.000 հայազգի մասնակից, որից 300.000 զոհ ու անհետ կորած: Ու դա՝ Ցեղասպանությունից ընդամենը մոտ 25 տարի անց:

Առաջին Արցախյանը փորձ արվեց չմտցնել մարդկանց առօրյա, պաթոսախեղդ չարվեց, ինչի “շնորհիվ” հասարակությունը, ինչպես Վանոն ա դիպուկ նկատում. “…չի հիշում 41-45-ի պատերազմի տևողությամբ ձգված Ղարաբաղյան պատերազմը: Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման և լույսերի մեջ…”

Երկրորդ Արցախյանն անցավ էլ ավելի աննկատ, քանի որ չհասցրեց տևական “ցուրտ ու մութ” բերել: Անգամ արտահայտություններ ես լսում, թե Սերժի ժամանակ պատերազմ չի եղել: Այ էդ կարգի Երկրորդ Արցախյանը չի եղել:

Երրորդ Արցախյանը նույնպես կմնա աննկատ, բայց ակտիվ կպահվի էնքան ժամանակ, ինչքան պետք կգա ներքին քաղաքական հարցեր լուծելուն՝ քաղաքական սխալները մարդա մյուսի ջեբը գցելուն ու հաջորդ ընտրություններում տաքուկ տեղեր ապահովելուն, ճիշտ էնքան, ինչքան պետք եկավ 800 հեկտարը՝ Սերժի աչքը խոթելու համար:

Իսկ ղեկավարները կանիծվեն, մեկը՝ “մութ ու ցրտի” ու “Բաքուն չգրվելու”, մյուսը՝ “80-ականների զենքի” ու “800 հեկտարի”, մյուսը՝ “պատերազմ ՍԱԴՐԵԼՈՒ” համար, ու ամեն մեկը, գիտակցելով մեղադրանքի աբսուրդի աստիճանը, նույնը կհնչեցնի մյուսի հասցեին, որովհետև ամեն մեկի կողմից հարցի ազնիվ բարձրաձայնումն ի վերջո թելերով պիտի տանի բոլորի տակ ու ստիպի պատերազմներն ու կոնֆլիկտները հնդկական սերիալի մակարդակում ներկայացնելու փոխարեն տալ իրապես աշխարհքաղաքական պատկերը:

Բայց ողբերգությունն էսքան խորը չէր լինի, եթե ակնհայտ չդառնար, որ էս ամենի մեջ միակ հերոսը Ստալինն ա: Որովհետև կարողացավ արդեն վերացող հայ ազգը կրճատել ևս 300.000-ով հանուն ՈՉՆՉԻ ու 60 տարի գյոբելսյան պրոպագանդայով հավատացնել թնդանոթի մսացուին, որ դա մեծագույն պատմական պատիվ էր:

Դուք երբևէ մեղադրանք լսե՞լ եք Ստալինի հասցեին, թե ոնց տարավ գյոռեց մի ամբողջ սերունդ: Երբեք: Որովհետև վերջապես, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ թվով հայ զոհվեց ո՛չ հանուն Հայաստանի:

Այ սա ա անտակ ողբերգությունը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version