Քաղաքականություն

Արցախի դեմ պատերազմում ներգրավված ահաբեկիչներին չեն վճարել, նրանք սովի են մատնվել. նոր բացահայտում (Տեսանյութ)

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը նոր բացահայտում է արել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ահաբեկիչների մասնակցության մասին: Նա տարածել է մի տեսանյութ, որում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման գրոհայինները բողոքում են իրենց հրամանատար Աբու Ամշայից:

Պարզվում է, որ նա զինյալներին չի վճարել խոստացած գումարները Ղարաբաղում կռվելու համար:

«Մենք ունեցանք մահեր ու վիրավորներ: Աբու Ամշան գողացավ նրանց աշխատավարձերը, մարդիկ սովից մեռնում են»:

«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել, որ իսլամիստ գրոհայինները կռվել են Ղարաբաղում»,- եզրափակել է Սնելը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version