Ռոբերտ Քոչարյանի թիմը գովազդային բնույթի մի տեսանյութ է շրջանառում, որում թվերով պատկերվում է, թե 10.000 դրամով ինչ կարելի էր գնել 2007 թվականին և հիմա ինչ կարելի է գնել նույն գումարով:
ՉԻ. Իհարկե ահռելի տարբերություն կա, սակայն Քոչարյանի թիմը ինչի վրա է հույս դրել, անհասկանալի է: Ըստ նրա փիառշիկների, մարդիկ չեն հիշելու, թե որքան է կազմել նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը իրենց կուռքի պաշտոնավարման տարիներին:
Կամ ինչու ես քո պաշտոնավարման վերջին տարվա ցուցանիշները համեմատում մեկ ուրիշիպաշտոնավարման երրորդ տարվացուցանիշների հետ:
Գնաճ տեղի է ունեցել ողջ աշխարհում: Այն, ինչ 20 դոլարով կգնեիր 2007 թվականին ԱՄՆ-ում, ներկայումս կգնես 40-ով:
Բայց քանի որ Քոչարյանի թիմը շեշտը դրել է այն զանգվածի վրա, որոնք չեն կարողանալու մի քանի թիվ իրար գումարել, ապա առաջարկում ենք խորացնել քարոզչական այս ուղղությունը:
- Մարդկանց հիշեցնել, որ 2007 թվականին իրենց շատ հարազատներ ողջ էին:
- Մարդկանց հիշեցնել, որ 2007 թվականին իրենք առնվազն 14 տարով երիտասարդ էին:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։