Ժամանց

Գագիկ Ծառուկյանի երազը 4rd.am

Ինքն այլևս բարի մարդ է: Երկրով մեկ շրջում է և բարություն քարոզում: Իրեն ուղեկցում են Նառա և Գևորգ առաքյալները: Անցնում են Հյուսիսային պողոտայով, մեկ էլ մի խումբ թափառական շներ հարձակվում են իրենց վրա, դրանցից մեկը կծում է Գևորգ առաքյալին: Սա ուզում է քացով հարվածել, ինքը ձեռքը նրա ուսին է դնում ու մեղմությամբ սաստում. «Պետք չէ, որդյակս, եթե շունը կծում է քո աջ ոտքը, ապա ձախն էլ պետք է դեմ տաս»: 

Եվ նրա մոտ են տարբեր տեղերից մարդիկ գալիս ու խնդրում օգնել, բուժել իրենց արատները: Եվ նրան է մոտենում Արմեն Աշոտյանը. «Ների՛ր, տեր իմ, որ ժամանակին քեզ ՀՀԿ համագումարում վիրավորել եմ, զղջում եմ, ապաշխարում»: «Ներում եմ, տղա ջան, թեպետ դու վանդակ գցելու արժանի արարք էիր թույլ տվել: Ասա, ի՞նչ խնդիր ունես»,- հարցնում է ինքը: «Տեր իմ, մանկուց տառապում եմ ճաղատությամբ, և ես լսել եմ, որ դու կարող ես բուժել: Ահա ինքդ էլ էիր ճաղատ, բայց հիմա մազերով ես»: «Գնա խաղաղությամբ, Ծառուկյանը քո արատը կբուժի, և առաջին իսկ հեռուստաեթերում քո մազերը բիզ-բիզ կկանգնեն»:

Քայլելով հասնում են Սահմանադրական տաճար. նա ներս է մտնում ու զայրանում. մի խումբ դատավորներ տաճարը բաստիոն են դարձրել ու առևտուր են անում: Ինքը չի սպասում հանրաքվեին ու տաճարից վռնդում է առուծախ անող չաթլախներին և նույնիսկ թույլ չի տալիս, որ Քոչարյանին ազատ արձակելու ճանապարհը կարճացնելու նպատակով անցնեն տաճարի կաբինետներով: 

Շարունակությւոնը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version