Արտաքին աշխարհ
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերը դարձյալ օգնություն են խնդրում Փաշինյանից (Տեսանյութ)
Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Infoteka24 լրատվամիջոցը հայտնում է, որ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի շենքի դիմաց:
Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զինծառայողներից մեկի մայրը նշել է, որ արդեն հինգ ամիս է, ինչ տեղեկություն չունեն իրենց երեխաների ճակատագրից և օգնություն են խնդրում Հայաստանից:
Նա օգնություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից` գտնելու իրենց երեխաներին, որովհետև Ադրբեջանում ոչ ոք չի արձագանքում իրենց խնդրանքներին:
Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին ևս, Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն էին խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: