Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դատախազությունը դիմել է Ռազմական ոստիկանություն

Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու: Այս մասին «Ազատությանը» հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Արմնյուզ» ՀԸ տված հարցազրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հերքելով մեղադրանքները, թե նաև իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում բանակը թալանվել է, գործող իշխանությանը պատերազմի ընթացքում ու դրանից առաջ կատարած թալանի համար էր մեղադրել։ Իր խոսքերը որոշել էր նաև կոնկրետ փաստով համեմել, թե հենց պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով։

Նա նաև ասել էր, թե իր օրոք ժամանակակից զինատեսակներ գնելու ծրագիր է հաստատվել՝ ֆինանսական հստակ աղբյուրներով։ Այդ ծրագրով նախատեսված էր մինչև 2024 թվականը 2500 անօդաչու թռչող սարք ձեռք բերել, հազարից ավելի ԱԹՍ-ները՝ մինչև 2020-ը, նաև Հակաօդային պաշտպանության համակարգեր, սակայն Փաշինյանի կառավարությունը այդ ծրագիրը փոխել է։

Ամենաընթերցվածները

Exit mobile version