Քաղաքականություն

Ըստ նորեկ պատգամավորի՝ Վազգեն Սարգսյանը թալանե՞լ է բանակը (Տեսանյութ)

Ազգային Ժողովում նորեկ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ չեպազրույցի ընթացքում նշեց, որ բանակը 25 տարի թալանվել է, ինչը նշանակում է, որ ըստ նորեկի՝ բանակը թալանվել է 1996 թվականից սկսած։ Ինչպես գիտեք, մինչև 1999 թվականի հունիսի 11-ը Պաշտպանության նախարար է եղել սպարապետ Վազգեն Սարգսյանը։

Սակայն պատգամավորի խոսքում միայն սա չէ տարօրինակ։ Բանը նրանում է, որ ներկայիս պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որին պաշտոնի է նշանակել Նիկոլ Փաշինյանը, նույնպես պաշտպանության նախարար է եղել սույն պատգամավորի նշած 25 տարիների ընթացքում։ Իսկ ԱԺ պատգամավոր, այժմ արդեն Վահագն Ալեքսանյանի կոլեգա Անդրանիկ Քոչարյանը 1999-2000 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհդական պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով։

Ամենաընթերցվածները

Exit mobile version