«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ռուսական մեր աղբյուրների՝ այդ երկրի իշխանությունները չեն պատրաստվում որևէ ակնհայտ քարոզչական կամ այլ աջակցություն ցույց տալ հայաստանյան ընտրություններին մասնակցող ուժերից որևէ մեկին: Չնայած Հայաստանի ընդդիմադիր դաշտի կուսակցություններից շատերն են փորձում նման աջակցություն ստանալ, սակայն ռուսական իշխանական վերնախավը հասկացնում է, որ մտադիր չէ որևէ մեկին նախապատվություն տալ՝ դրանով փչացնելով իր հարաբերությունը մյուս ուժերի հետ:
Ռուսաստանը շարունակում է իր տարիներ ի վեր փորձարկված քաղաքականությունը. աշխատել օրվա իշխանության հետ՝ հարաբերություններ պահելով ընդդիմության տարբեր թևերի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: