Պարեկը ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է խանութից իր համար կոշիկ գնել․ «Առավոտ» – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Պարեկը ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է խանութից իր համար կոշիկ գնել․ «Առավոտ»

Պարզվում է՝ մերօրյա պարեկները ոչ թե վկայականի մեջ դրած թաքուն փող են վերցնում, այլ՝ կաշառքն ընդունում են նոր ձեւերով. «Բազմաթիվ պարեկներ բռնվել են, որ փող են առել: Նաեւ ես ինֆորմացիա ունեմ, որ պարեկ է եղել՝ քաղաքացուն բռնել է ու ասել՝ վրեդ ակտ չեմ գրում, էս խանութում մի հատ կոշիկ եմ տեսել, կառնե՞ս՝ էթաս: Ա՛յ Աբու Հասան:  Էդ կոշիկը առել, տվել է, պարեկը ակտ չի գրել: Դե, հիմա թող գնա Վարդաշենի գաղութ, միլիցեքի գաղութ, կոշիկները հագնի, իրան զգա Ալլադին, խցից դուրս գա, էթա ֆռա, հետ գա»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Հիշեցնենք՝ երբ երկու տարի առաջ Երեւանում ներդրվեց պարեկային ծառայությունը, մեզ խոստանում էին անկաշառ, գերպրոֆեսիոնալ «կինոյի հերոսներ»: Շամշյանի խոսքով՝ որոշ պարեկների հակաօրինական գործողությունների եւ «հաբրգածության» հետեւանքով վարկաբեկվում է ողջ պարեկային ինստիտուտը. «Ես բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ եւ տեսանյութեր եմ արել, որ նույն պարեկը մարդու կյանք է փրկել: Վթարի վայրում քաղաքացին կանգնած, ծխախոտը բերանին, բերանը մինչեւ ստամոքսը բաց, հռհռում է, ասում է՝ «հլը նայի, պարեկը ձորից պատգարակով մարդուն հանում ա, չի կարում իրա գլխարկը բռնի, պարեկի գլխարկը ընկնում ա»: Դե արի, էդ ժամանակ ասա՝ ա՛յ տախտակ, պարեկը մարդ է փրկում, գլխարկն էլ կարա էդ ժամանակ ընկնի, ոտքն էլ կարա սայթաքի»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ անկախ արձանագրված արատավոր մի շարք դեպքերից, երբ պարեկը գողություն է անում ու բռնվում, «կրիստալ» թմրամիջոցների վաճառքով է զբաղվում, վթարի է ենթարկում ու փախուստի դիմում, ընդհանուր առմամբ, պարեկային ծառայությունը ստացված ռեֆորմ է. «Երեւանում արտաքին ծառայության կողմից հանցագործությունների բացահայտումը ավելացավ 2,5 անգամ: Շիրակի, Լոռվա մարզերում՝ 14 անգամ: Եթե մենք նայենք խմածության մահացու վթարների քանակը, եթե մենք նայենք մի շարք հանցատեսակներ, ապա կտեսնենք, որ իրոք փոփոխություն կա: Հետախուզվող հանցագործությունների հայտնաբերումն ավելացել է 600%-ով»: 

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները