Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքում գրել է․
Կա՞ արդյոք լռելու պայմանավորվածություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Եթե այո, ապա ո՞րն է գինը:
Պարոն Քոչարյանը, որ տասնյակ անգամներ հրապարակային մեղադրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Արցախը Ադրբեջանին զիջելու մեջ, արդեն 6 ամիս լռում է: Մեղադրում էր առաջին նախագահին, որի կառավարման տարիներին Արցախը դուրս բերվեց Ադրբեջանի տիրապետությունից, իսկ Հայկական բանակը կանգնեց 42 հազար քառակուսի կմ տարածության վրա:
Լռում է ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահը, ով Արցախը փրկելու անվան տակ Վազգեն Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի հետ իրականացրեց ռազմապետական հեղաշրջում ՝ շրջելով Հայաստանի պատմության ընթացքը:
Լռում է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ 1998թ ռազմապետական հեղաշրջման հրձիգներից մեկը, որի 1997 թվականի աշնանային տեքստերը մեղադրանքների շտեմարաններ էին ՀՀ առաջին նախագահի հասցեին:
Լռում է նաև Բակո Սահակյանը:
Ասելիք չկա՞:
Ինչու ե՞ք պապանձվել: