Սուրեն Սուրենյանցը գրել է․
Անհեթեթություն է՝ այսօրվա նվաստացուցիչ վիճակի համար անիծել 90-ականների հաղթանակը:
Այն ինչ որ տեղի ունեցավ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռեւս 1990 թվականին կամ 91 թվականին, երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով, շատ տեսանելի էր, որ էդպիսի մի իրավիճակ լինելու է:
Վահագն Խաչատրյան
● Նիկոլ Փաշինյանը ու նրա «նախագահ» Վահագն Խաչատրյանը մրցման մեջ են, թե նրանցից ով ավելի տխմար ու հակապետական միտք կարտահայտի:
Խաչատրյանը երկու ակնհայտ կեղծիք է թույլ տվել.
ա) Հայաստանը 90-ականներին(ու երբևէ) չի եղել պատերազմի նախահարձակ,
բ) բացարձակ անհեթեթություն է՝ այսօրվա անփառունակ, նվաստացուցիչ վիճակի համար անիծել 90-ականների հաղթանակը: