Սոցցանցեր

Ու՞մ եք ձեռ առնում։ Սա մանկապարտեզ էլ չի, խենթանոց է ուղղակի

Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.

2020 թ. նոյեմբերի 17-ին ԶՈՒ ԳՇ այդ պահի պետ Օնիկ Գասպարյանը հանդես է գալիս ուղերձով, որում մասնավորապես ասում է. «Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի´ համապատասխանում»։

Որպեսզի ցույց տա, որ իրատեսական գնահատականներ է տվել, վերջինս պնդում է, որ.

ա) որ ԳՇ պետ նշանակվելուց մի քանի օր անց՝ հունիսի 12-ին, վարչապետ Փաշինյանին, իսկ դրանից օրեր անց Անվտանգության խորհրդին ներկայացրել է իրավիճակը ու մասնավորապես եզրակացրել, որ «անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»։

բ) պատերազմը սկսվելուց հետո 4րդ օրը անվտանգության խորհրդում ներկայացրել է իրավիճակն ու մասմավորապես եզրակացրել, «որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:»

գ) նմանատիպ գնահատականներ բազմիցս տվել է վարչապետի հետ շուրջօրյա շփումների ու անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ։

Հետպատերազմական վիճակ, ամբողջ հանրությանը հետաքրքրող կարևորագույն հարցերի մասին նման գնահատականներ են հնչում պատերազմի ավարտից օրեր անց՝ ԳՇ պետի շուրթերից։ Ու դրանից միայն շուրջ կես տարի անց սկզբից ԱԽ քարտուղարը հանրայինի եթերի հարցազրույցում, ապա վարչապետը ԱԺ նիստում հայտարարում են, որ նշածս երեք կետերից «բ»-ն իրականությանը չի համապատասխանում (նկատենք, որ իմ համարակալած «ա» և «գ» կետերը չեն հերքվում)։

Եթե անգամ ենթադրենք, որ ԱԽ քարտուղարն ու վարչապետը այս պահին ճիշտ են ասում, ապա պիտի արձանագրենք, որ դա իրանց կողմից հերթական անպատասխանատու, անփույթ, հակապետական պահվածքն է։ Ո՞նց թե, ԳՇ պետը նման սխալ ինֆո տա (եթե սխալ ա) ու դուք դա չհերքեք, ու միայն իրավիճակի սրվելուց, Օնիկի հետ կապված հայտնի դեպքերից հետո՞ հայտարարեք։

Ու՞մ եք ձեռ առնում։
Սա մանկապարտեզ էլ չի, խենթանոց է ուղղակի։

Ամենաընթերցվածները

Exit mobile version