Հիմա ապրում ենք ուշ հասկանալու հերթական փուլում – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Հիմա ապրում ենք ուշ հասկանալու հերթական փուլում

Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքում գրել է․

Երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով 2017-ին ՀՀ իշխանության պատվերով արված մի վերլուծություն, հայտարարել է, որ դեռևս 4 տարի առաջ Հայաստանը կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ ու տրանսպորտային համակարգերի և սպառազինության տեսակարար կշռով 20 (քսան) անգամ զիջել է Ադրբեջանին։ Ավելի վաղ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» անունով հայտնի տարբերակի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբում կոնսենսուս է եղել, իսկ ինքն այն համարել է անընդունելի, որովհետև դրանով չէր լուծվում ԼՂ կարգավիճակի հարցը։

Հոկտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանն արդեն գրավել էր Ջեբրայիլը, Ֆիզուլին, Հադրութը, Զանգելանի մի մասը, Թալիշն ու Մատաղիսը, Փաշինյանը, ըստ ԱԺ-ում իր երեկվա խոսքի, վերցրել է հեռախոսն ու զանգել ՌԴ նախագահին՝ ասելով. «Մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանին տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով»։ Ըստ վարչապետի, ինքը ցավալի փոխզիջումների մասին խոսել է այն ժամանակ, «երբ որ հասկացել եմ, որ մենք մոտենում ենք մի գծի, որտեղ արդեն պարզ ա լինելու, որ մենք չենք կարողանում մեր խնդիրը լուծել», այսինքն՝ երբ բանը բանից անցել է։ Վերոնշյալ 20 անգամի ու կոնսենսուսի մասին իմանալով հանդերձ, ինչո՞ւ է այդքան ուշ հասկացել։ Եվ ինչո՞ւ է շարունակում մեղադրել մարդկանց` իր ուշ հասկացածը տարիներ առաջ հասկացած լինելու համար (ընդ որում, այն բանից հետո, երբ հրապարակավ ընդունել է, որ նրանք ճիշտ էին, 10.11.2020, ֆբ ուղիղ եթեր)։

Այս փուլում Փաշինյանի ուշ հասկանալն արժեցել է հազարավոր զոհեր, ավերածություններ և 5+2-ի 5 շրջանից 2-ի և լրացուցիչ նաև Հադրութի ու Մարտակերտի շրջանի որոշ հատվածների կորուստ, այսինքն՝ վարչապետը համաձայնել է ընդունել իր կողմից անընդունելի որակվող տարբերակը միայն այն բանից հետո, երբ հայկական կողմերն արդեն զրկված են եղել համապատասխան տալիքի զգալի մասից (դեռ մի բան էլ ավելին)։

Ըստ ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի՝ դեռևս նախորդ տարի արված հայտարարությունների, Ադրբեջանը համաձայնել է դադարեցնել կրակը՝ պայմանով, որ ադրբեջանցի փախստականները Շուշի վերադառնալու իրավունք ունենան։ Հայաստանը սա անընդունելի է համարել, և պատերազմը շարունակվել է։ Երբ Փաշինյանը հասկացել է, որ դարձյալ «մոտենում ենք մի գծի», ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Այս փուլում վարչապետի ուշ հասկանալն արժեցել է լրացուցիչ հազարավոր զոհեր, ավերածություններ և Շուշի քաղաքի ու առհասարակ գրեթե բոլոր լծակների կորուստ, քանի որ Ադրբեջանին վերադարձվեցին նաև Քելբաջարի ու Լաչինի շրջանները։

Ըստ ամենայնի, հիմա ապրում ենք ուշ հասկանալու հերթական փուլում, երբ Փաշինյանն այսուհետ ևս Հայաստանը ղեկավարելու հայտ է ներկայացնում, ինչի պարագայում գրեթե անհնար է դառնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ուղիղ երկխոսությունը։ Ուղիղ խոսելն անհրաժեշտ է Հայաստանին ճիշտ այն պատճառով, ինչ պատճառով բնակարան վարձելիս նախընտրում ենք ուղիղ տանտիրոջ հետ գործ ունենալ, որովհետև միջնորդավորված գործարքի համար ավելի թանկ ենք վճարում։

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները