Փորձ մի արեք մտնել այնպիսի դաշտ, որտեղից հաստատ պարտված եք դուրս գալու․ Կոմունիստական կուսակցությունը՝ Անի Սամսոնյանին
Այսօր տեղի ունեցած ԱԺ հերթական քառօրյա նիստի ժամանակ, սույն պատգամավորը հնչեցրեց հետևյալ միտքը․—Լավ է անձն իրենից բան նշանակի, քան բոլշևիկի նման ուրիշին քծնելով ծափահարի։ Վերոնշյալ պատգամավորին, և ոչ միայն, բոլոր նրանց, ովքեր մտածում են թե այնքան պատրաստված են և ունեն այնքան իրավունք, որպեսզի երկրի բարձրագույն ամբիոններից հնչեցնեն նման մտքեր, վիրավորելով Հայաստանն իր ծաղկման բարձունքին հասցրած քաղաքական ուժի հին անվանմամբ (բոլշևիկներ) ներկայացուցիչներին, հորդորում ենք՝ նայեք ձեր քաղաքական ուժի հետագիծը, ի՞նչ եք արել այս երկրի համար, ազգաբնակչության թիվը քանի՞ տոկոսով եք բազմապատկել, ե՞րբ եք ներգաղթ կազմակերպել, գիտությունների ակադեմիա հիմնել, մարդկությանը փրկել ֆաշիզմից, մարդկանց անվճար բնակարանով, կրթությամբ և առողջապահությամբ ապահովել․․․ Փորձ մի արեք մտնել այնպիսի դաշտ, որտեղից հաստատ պարտված եք դուրս գալու, որովհետև, ի տարբերություն այսօրվա քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության, ովքեր հրաժարվել են բոլոր իզմերից, բոլշևիկները (կոմունիստները) շարունակում են հավատարիմ մնալ իրենց գաղափարներին։Կարիք չկա խոսքին գեղարվեստական տեսք և հնչեղություն տալու համար, դիմել նման համեմատությունների, դա առնվազն ազնիվ չէ։