Սոցցանցեր

Էդմոն, հիշի՛ր, թե ինչպես մտաք խորհրդարան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքում գրել է․

Էդմոն,հիշի՛ր,որ 1998-2018 ժամանակաշրջանում առանց իշխանության միջամտությամբ մեծամասնականով միայն «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ երջանկահիշատակ Սմբատ Այվազյանն է դարձել ԱԺ պատգամավոր:

Էդմո՛ն,հիշիր,որ 2017 թվականի ընտրություններում«ԵԼՔ»-ի առաջին համար (ոչ թե առաջնորդ) դարձել ես կոմպրոմիսային քվեարկության արդյունքում:

Էդմոն հիշի՛ր,թե ինչպես 2018 թվականի ԱԺ ընտությունների ժամանակ վերջին պահին խախտեցիր (չեմ ասում գցեցիր) մեր հետ պայմանավորվածությունը՝դաշինքով գնալու և մեզ կանգնացրիր փաստի առաջ:

Էդմոն,հիշի՛ր,թե ինչպես մտաք խորհրդարան:Փաշինյանը ձեզ չքննադատեց,չմտցրեց «սևերի» ցուցակ:Օգտվելով այդ լոյալությունից,խաբելով ընտրողներին,թե դուք նույն եք,ինչ «Իմ քայլը» և այլ օգնությունների շնորհիվ (դու լավ գիտես) մտաք խորհրդարան:

Չշարունակեմ:

Ասեմ,որ սա իմ անձնական կարծիքն է:

Ամենաընթերցվածները

Exit mobile version