Եթե Նիկոլը ստորագրեր մինչև պատերազմը առաջարկվող լուծումը մենք չեինք ունենա 4000 նոր զոհ – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Եթե Նիկոլը ստորագրեր մինչև պատերազմը առաջարկվող լուծումը մենք չեինք ունենա 4000 նոր զոհ

Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.

Երբ որ մեզ այս աղետին բերած քպականները խոսում են խաղաղությունից ու տարածաշրջանային համագործակցությունից, դա իհարկե չտեսնված ցինիզմ է:

Երբ որ բութ գործիք հիշեցնող հովիկաղազարյանները մունաթ են գալիս մեր վրա, թե տղա եք գնացեք աշխարհին ասեք Քելբաջարը հայկական է, իհարկե դու այդ պահին ուզում ես մի բանով տաս գլխին սատկացնես:

Բայց դա բոլորովին չի նշանակում թե խաղաղության, բաց սահմանների, հարևանների հետ նորմալ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության մտքերը սխալ են:

Նիկոլը հիմա բաց սահմաններ ու խաղաղություն է քարոզում՝ մի բան, որ նա պետք է աներ 2018թ. մայիսից և մենք չեինք ունենա 4000 երիտասարդի կորսված կյանք, հազարավոր հաշմանդամներ, կորսված Շուշի, Հադրութ և Լաչին:

Փոխարենը նա պատերազմի էր պատրաստվում տուրք տալու իր փառասիրությանը և ընչաքաղցությանը:

Նիկոլի և Ալիևի փառասիրությանը և ընչաքաղցությանը զոհ գնացին հազարավոր հայ երիտասարդներ և հազարվոր ադրբեջանցի երիտասարդներ:

Մենք պարտվել ենք, կորցրել ենք, մեր վիշտը դեռ թարմ է, բայց որն է լուծումը՝ նորի՞ց պատերազմը, նորի՞ց զոհերը

Շատ շատ լավ կլիներ, պարզապես հրաշալի կլիներ, եթե մենք մինչև պատերազմը հասկանայինք խաղաղության գինը, հրաշալի կլիներ եթե մինչև պատերազմը ջանքեր գործադրեինք հարաբերությունները կարգավորելու, սահմանները բացելու, պատրաստակամ լինեինք մեզանից պահանջվող զիջումները անելու դրան հասնելու համար:

Բայց եթե ազգովի հիմար ենք եղել 22 տարի շարունակ, ազգովի հիմար՝ Ռոբերտի, Սերժի ու Նիկոլի գլխավորությամբ, չի նշանակում, որ հիմա էլ պիտի շարունակենք նույն տխմար գիծը:

Պետք է հասկանալ մի պարզ, պարզագույն ճշմարտություն՝ ինչքան մենք ուշ ենք հասկանում, այնքան շատ ենք վճարում դրա համար:

Եթե մենք 97-ին համաձայնեինք առաջարկվող արժանապատիվ լուծմանը, մենք կխուսափեինք դրանից հետո ամեն տարի սահմանին զոհվող տասնյակ զինվորներից, տնտեսական շրջափակումից ու բոլոր տարածաշրջանային նախագծերից դուրս մնալուց, 20 տարվա ավտորիտար կառավարումից, Ապրիլիյան պատերազմից ու այս աղետաբեր պատերազմից

Եթե Սերժը 2008-ին մինչև վերջ տաներ հայ-թուրքական պրոցեսը՝ չէր լինի Ապրիլայն պատերազմը, կամ 2016-ին ստորագրեր Լավրովյան պլանը, մենք արդեն մեծ կորուստներ ունեցած կլինեինք, բայց կխուսափեինք նորերից, եթե Նիկոլը ստորագրեր մինչև պատերազմը առաջարկվող լուծումը մենք չեինք ունենա 4000 նոր զոհ ու բուն Արցախի տարածքների կորուսստ:

Սա այնքան պարզ տրամաբանություն է, որ միայն ուղեղի մորմոք-ցեղակրոնիզմ ունեցողները սա չեն հասկանում: Հիմա ինչ են ուզում նոր պատերազմ քարոզողները՝ որ մենք մի 8000 զոհ էլ տանք, որ Ստեփանակերտն էլ կորցնենք, նոր հանգստանա՞նք:

Թշնամություն քարոզողները ինձ հիշեցնում են կազինոյի վերջացած խաղացողների, որ ամեն ինչ կորցնելուց հետո սկսում են սեփական տունն ու սեփական ընտանիքին գրավ դնել՝ կորցրածը հետ բերելու հույսով: Գնացեք ձեր անձնական տների հետ ինչ ուզում եք արեք, բայց Հայաստանի հետ գործ չունեք:

Այո, մենք պետք է ունենանք այնքան համարձակություն և վճռականություն, որ բացեիբաց խոսենք և գնանք երկու հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման:

Եթե մեր ժողովուրդը կունենա այնքան արժանապատվություն և հասունություն, որ ընտրություններում կմերժի իրեն այս օրին հասցրած նիկոլենց ու սերժաքոչարյանենց, ուրեմն շատ ավելի արժանապատիվ դիրքերից մենք կկարողանանք խոսել թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Բայց նույնիսկ եթե ժողովուրդը այլընտրանք չտեսնի ու նորից իշխանության բերի պատուհասներին, միևնույնն է՝ անցյալի սխալները չպետք է կրկնվեն:

Մենք մեր ցանկացած հարևանի և ընդհանրապես աշխարհում որևէ երկրի հետ հարաբերվելու միայն մեկ ձև պետք է ունենանք՝ խոսել, բանակցել, նորմալացնել հարաբերությունները և ոչ երբեք պատերազմել: 21-րդ դարում պերմանենտ պատերազմների մեջ լինում են միայն տոտալ ձախողված պետությունները և դա բացի մահերից, ավերածություններից, կորուստներից, ուրիշ ոչինչ չի կարող բերել:

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 month ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր5 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները