Սոցցանցեր

Պարոն Սարգսյանի սիրտը պաղպաղակ ուզեց էլի

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրել է.

Պարոն Սարգսյանի սիրտը պաղպաղակ ուզեց էլի

Նախագահական պալատից լուր տվեցին, թե նախագահը չի ստորագրելու ԱԺ ընտրական համակարգը վարկանշայինից համամասնական դարձնելու մասին օրենքը, որ իրեն է ուղարկվել 15 օր առաջ: Էդ մարդն ասել է, որ չի էլ դիմելու Սահմանադրական դատարան, թե բա անցումը շատ կտրուկ է: Վարկանշայինից դեպի համամասնական անցումը, այսինքն:

Այսինքն, սահմանադրական է համարում, բայց ճաշակին հարմար չի գալիս: Որոշել է քաղաքական դիրքորոշում ցույց տալ ուրեմն: Համարում է, որ իհարկե կլանային, փողատիրական, թայֆաբազական, քվազիօլիգարխիկ ազդեցությամբ պատգամավոր դառնալը կամ յուրայիններին (իր չէ, ազդեցություն ունեցողների) ԱԺ լցնելը լավ եղանակ է: Ավելի լավ, քան համամասնականը, որտեղ այդ խմբերի ազդեցությունը անհամեմատ նվազ է:

Լավ, անգամ այդ քաղաքական դիրքորոշմամբ, շատ լավ հասկանալով, որ վերջը ԱԺ նախագահն է ստորագրելու, ի՞նչը խանգարեց, որ հայտարարի իր դիրքորոշումը ու ստորագրի, եթե իհարկե ՍԴ իսկապես չի դիմելու: Մնում է ժամանակ չլելու տխուր վարկածը: Մինչեւ գուցե պաղպաղակը հասցնեն:

վարաքուր

Ամենաընթերցվածները

Exit mobile version