Սոցցանցեր

Գուցե պարզապես ծրագի՞ր եք մտածել արտահերթ ընտրություններից խուսափելու

Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.

Արդեն երկրորդ անգամ Հանրապետության գործող վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ եթե խորհրդարանական մյուս ուժերը խախտեն պայմանավորվածությունն ու իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու առաջադրեն, ապա իրենք դրա լուծումն էլ ունեն՝ «Իմ քայլը» դաշինքը նորից իրեն վարչապետ կընտրի։

«Իմ քայլը» դաշինքում կա 83 պատգամավոր, ԲՀԿ, ԼՀԿ ու խմբակցություններում չընդգրկված պատգամավորների ընդհանուր քանակը 49 է։ Այսինքն «Իմ քայլն» իսկապես կարող է նորից ընտրել Նիկոլին։ Մենակ թե չեմ հասկանում, թե վարչապետն ու՞մ ա հիմարի տեղ դնում։ Եթե դու ունես 83՝ քո որոշումը կատարելու պատրաստ պատգամավոր, ապա բացարձակ խնդիր չի, որ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկը «խախտի պայմանավորվածությունն» ու վարչապետի թեկնածու առաջադրի։

Է թող իրանք առաջադրեն, դուք էլ մի ընտրեք։ Ո՞րն է խնդիրը։

Իսկ գուցե պարզապես ծրագի՞ր եք մտածել արտահերթ ընտրություններից խուսափելու՝ մեղքն ինչպես միշտ ուրիշի վրա գցելով։

Սա ի՞նչ մանկապարտեզ է։ Մանկապարտեզ էլ չի, խենթանոց է ուղղակի։

Ամենաընթերցվածները

Exit mobile version