Սոցցանցեր

Նարեկ Մալյանն արդարացվեց

Քիչ առաջ հրապարակեց Նարեկ Մալյանի գործով վճիռը։ Հանցակազմի բացակայության հիմքով Մալյանը արդարացվեց։

Նարեկ Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց։

Հիշեցնենք՝ Նարեկ Մալյանը մեղադրվում էր Ազատության հրապարակում «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Ամենաընթերցվածները

Exit mobile version