Քաղաքականություն

Վարդան Գրիգորյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակագրությունը ilur.am

Աստղիկ Սարգսյանի թարգմանությամբ, լույս է տեսել ս.թ. ապրիլի 15-ին վախճանված ամերիկահայ հայտնի պատմաբան-իրանագետ, Կարնեգի ընկերության նախագահ, անցյալում՝ Բրաունի համալսարանի ռեկտոր, Նյու Յորքի հանրային գրադարանի տնօրեն Վարդան Գրիգորյանի «Տուն տանող ճանապարհը. Իմ կյանքի պատմությունը» գիրքը (Երեւան, Newmag, 2021), որի անգլերեն բնագիրը, «The Road to Home: My Life and Times» վերնագրով, հրատարակվել էր Նյու Յորքում 2003 թվականին։ 

Կարծում ենք, ընթերցողին կհետաքրքրեն անգլերեն բնագրի հրատարակման առիթով ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վարդան Գրիգորյանի փոխանակած հետեւյալ նամակները. 

«ՊրոֆեսորՎարդանԳրիգորյանին.— Սիրելի Վարդան, հանդգնում եմ անունով դիմել Ձեզ, որովհետեւ այդ իրավունքն ինձ տվեց Ձեր Road-ի ընթերցանությունը։ Այնտեղ ես հայտնաբերեցի ինձ հարազատ մանկական տպավորություններ, հարազատ նվիրում, հարազատ սրբություններ։ Ոչ մի շինծու ար­տա­հայտություն, ոչ մի ցուցամոլություն, ոչ մի կեղծ հոգեվիճակ. միայն ազնիվ, բարի եւ լայնախոհ ինքնաբացահայտում։ Հիացած եմ Ձեր անմիջականությամբ, անսպառ եռանդով ու ոգեշնչող լավատեսությամբ։ Գրքի ծննդյան առթիվ ի դեմս Ձեզ շնոր­հա­վորում եմ մեր ժամանակի մեծագույն մտավորականներից մեկին, որի հետ բախտ եմ ունեցել թեկուզ թռուցիկ ծանոթություն ունենալու։ Անկեղծ հարգանքով՝ Լեւոն Տեր-Պետ­րոսյան։ 28 նոյեմբեր, 2003թ., Երեւան» («Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ», Անտարես-Երեւան, 2019, էջ 45)։ 

«ՄեծարգոԼեւոնՏեր-Պետրոսյանին, ՀայաստանիՀանրապետու­թյանԱռաջինՆախագահին.— Ձերդ Գերազանցություն, խորապես զգաց­ված եմ 2003թ. նոյեմբերի 28-ի Ձեր նամակից, որը ԱՄՆ հասավ որոշ ուշա­ցումով։ Ես դեռեւս մեծ հուզմունքով հիշում եմ ԱՄՆ կա­տա­րած Ձեր առա­ջին այցը, երբ ես պատիվ ունեցա Ձեզ ներկայացնել Նյու Յորքի հայ հա­մայնքի առջեւ։ Հայաստանը կունենա շատ նա­խա­գահներ, բայց առա­ջինի կարգավիճակը մի բան է, որ ոչ ոք չի կարող փոխարինել։ Ես մե­ծա­պես երախտապարտ եմ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի գոր­ծադրած Ձեր ջանքերի համար, ինչպես նաեւ իմ գրքի վերաբերյալ Ձեր արտահայտած բարի զգացումների համար։ Ձեր նկատմամբ խորին հար­գանքով եւ Նոր տարվա բարեմաղթություն­նե­րով՝ Ձեր Վարդան Գրի­գոր­յան, 10 Փետրվարի 2004թ.» (նույն տեղում, էջ 44)։

ilur.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version